Հունվարին էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 447,1 մլն դրամ
Այս տարվա հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 447,1 մլն դրամ։ Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 455 հազար բնակիչ-բաժանորդ։ Սպառողների այդ խմբի սուբսիդավորման ենթակա գումարը հունվարին կազմել է գրեթե 427 մլն դրամ։ Տեղեկացնում են ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անցած վեց ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,9 մլրդ դրամի փոխհատուցում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 3,7 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։
Կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 451,1 մլն դրամ
- Ներկայացվել են էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման պաշտոնական տվյալները
- Նախորդ ամսվա համեմատ սուբսիդավորումից օգտվող բնակիչ-բաժանորդների թիվը 162 հազարով կրճատվել է
- Սեպտեմբերին բնակիչների կողմից սպառած էլեկտրաէներգիայի սակագնի՝ կառավարության սուբսիդավորման գումարը կազմել է 901,2 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին