
Մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրերի նպաստը դարձյալ ուշացնում են
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) մեկ ամսից ավելի է` չի վճարել մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրերին հասանելիք ամսական 18 հազար դրամ նպաստը: Դեռևս փետրվարի սկզբից ՍԱՊԾ-ն վստահեցնում էր բողոքող մայրերին, փետրվարի առաջին տասնօրյակում գումարները կվճարվեն, բայց այսօր հետաձգման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:
Ըստ ՍԱՊԾ-ի հաղորդագրության, 2016 թվականի հունվար ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում կսկսվի փետրվարի 17-ից: Իսկ փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարումը կսկսվի մարտի սկզբին՝ գործող կարգի համաձայն` 3-րդ աշխատանքային օրվանից:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին