Մեծ հնարավորություններ են բացվում Հայաստանի տնտեսության համար Իրանի հետ համագործակցության տեսակետից. Կ. Ճշմարիտյան
Նման հանդիպումների կարևոր նշանակությունը տնտեսության զարգացման ամենատարբեր ասպեկտների շուրջ մտքերի փոխանակման ու իրողությունների վերաիմաստավորման տեսակետից: Այս մասին նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ «Moody’s» վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման հիմնական օրակարգը ներառել է հարցեր 2015 թվականին Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի, գալիք միջնաժամկետ հատվածում տնտեսության զարգացման և տնտեսական աճի սպասումների, արտաքին և ներքին հիմնական մարտահրավերների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում նախարար Ճշմարիտյանն ամփոփ անդրադարձել է 2015 թվականի սպասումներին և արդյունքներին: Շեշտադրվել է այն հանգամանքը, որ, ըստ էության, տարին ավարտվել է ավելի լավ արդյունքներով, քան տարեսկզբին մի շարք միջազգային գործընկեր կառույցների կողմից տրված խիստ համեստ կանխատեսումներն էին:
Քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների և տնտեսական աճի տեմպերի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությանը զուգահեռ հաջողությամբ ընթանում են այլ ձևաչափերով համագործակցության հիմքեր ստեղծելու գործընթացները, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերն այլ երկրների և ինտեգրացիոն միավորների հետ: Մեծ հնարավորություններ են բացվում Հայաստանի տնտեսության համար Իրանի հետ համագործակցության տեսակետից, և շոշափելի է երկուստեք գործարար հետաքրքրվածությունը:
Պատվիրակության կազմում են են «Moody’s» կազմակերպության փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Սեբաստիան Բեքերը և ասոցացված կառավարիչ տնօրեն Դետմար Հորնունգը` Գերմանիայի գրասենյակից, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Էռնեստ Սերջենտին` Նյու Յորքի գրասենյակից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան