ՀՀ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սկսվել.«Հրապարակ»
Ինչպես հայտնի է, ՀՀ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սկսվել։ Առաջին ծիծեռնակը Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի նշանակումն էր ԱՄՆ-ում, ապա Չինաստանից Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին հետ կանչելը և այնտեղ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանի նշանակումը։ Արմեն Սարգսյանին, «Հրապարակ»-ի տեղեկություններով, նշանակելու են Բուլղարիայում ՀՀ դեսպան։
«Մենք գրել ենք, որ մոտ 2 ամիս առաջ հետ է կանչվել նաև Ռուսաստանի հարավային դաշնային տարածաշրջանում՝ Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը, որի փոխարեն, ըստ թերթի աղբյուրների, նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Վարդան Ասոյանը։ Մեկ այլ նշանակում էլ կլինի Լիբանանում․ այստեղ, թերթի տեղեկություններով, դեսպան կնշանակվի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը։ Փոփոխությունները շարունակելի են»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան