ԿԲ-ն առավելագույնն է անում, որ դրամի արժեզրկումը գնային մեծ տատանումներ չառաջացնի. Բոստանջյան
Արժութային մեծ տատանումները իրենց բացասական ազդեցությունը կունենան ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի ֆինանսական շուկաների վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի բանկային համակարգում որոշակի հաջողություններ գրանցվել են, և վերջին 7-8 տարիներին ֆինանսական միջնորդությունը բանկային համակարգի երեք անգամ մեծացել է:
«Սա նշանակում է, որ կարողանում ենք իրականացնել որոշակի զսպողական քաղաքականություն, որպեսզի արտարժույթների տատանումները հնարավորինս փոքր ազդեցություն ունենան մեր տնտեսության վրա»,- նշեց տնտեսագետը:
Հարցին, թե հնարավոր է, որ դոլարի արժեքը անցնի 500 դրամից, Վ.Բոստանջյանն ասաց, որ պետք է անել այնպես, որ անցումը լինի սահուն, որպեսզի տնտեսությունում ցնցումներ չառաջանան։
«Կենտրոնական բանկն առավելագույնն է անում, որ դրամի արժեզրկումը գնային մեծ տատանումներ չառաջացնի Հայաստանում, քանի որ գնաճի դեպքում խոցելի խավը կհայտնվի ծանր սոցիալական դրության մեջ»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան