ՀԱԿ պատգամավորը սադրիչ որակեց քաղաքապետարանի որոշումը
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը «անպատասխանատու, սադրիչ, ապօրինի» որակեց քաղաքապետարանի որոշումը, ըստ որի քաղաքական երկու ուժերի՝ ՀԱԿ-ին ու «Նոր Հայաստանին» թույլատրվել է նույն տեղում, նույն օրը, նույն ժամին անցկացնել հանրահավաք:
Նշենք, որ խոսքը մարտի 1-ին Ազատության հրապարակում նախատեսված ՀԱԿ-ի ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի մասին է:
«Իշխանություններն ինչքան էլ սադրեն, մենք պետք է փորձենք լուծումներ գտնել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքով, օրեր առաջ ՀԱԿ գրասենյակ են այցելել «Նոր Հայաստան»-ի լիազորված ներկայացուցիչները՝ Գարեգին Չուքասզյանն ու Հմայակ Հովհաննիսյանը:
«Մենք ներկայացրեցինք մեր ունեցած ծրագիրը: Անկախ նրանից, որ ծրագրային տարբերություններ կարող են լինել, սա մարտի 1-ի զոհերի հիշատակի խնդիր է, ընդհանրապես մեր ժողովրդի բողոքը մարտի 1-ի ոճրագործության դեմ»,-ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքի մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան