Գորիսի մամուլի ակումբի նախագահ. Սյունիքում վերջապես անցկացվեցին արդար ընտրություններ
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Աբրահամ Արտաշեսյանը, ով փետրվարի 14-ին Տաթևի ՏԻՄ ընտրություններին հետևել է որպես «Համայնք» թերթի ներկայացուցիչ, արձանագրել է դրական տեղաշարժեր:
«Ես հիշում եմ, որ համայնքի ավագանին չէր ձևավորվում, թեկնածուներ չկային, համայնքի ղեկավարն ինքն էր շահագրգռված, որ ծանոնթերի, բարեկամների միջոցով գտնեն գրագետ անձնավորություն, որ կարողանար նպաստել համայնքի զարգացմանը, կամ գոնե թեկնածություն դնել»,-նախկինում տեսածը «Մեդիա կենտրոն»-ում «Դիտորդների գնահատականը խոշարացված համայնքներում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ այսպես ներկայացրեց Ա. Արտաշեսյանը:
Սակայն օրեր առաջ Տաթևում կայացած ավագանու ընտրություններում նա մրցակցություն է զգացել:
«Նույնիսկ ավագանու անդամների թեկնածուներն իրենց ներկայացուցիչներն ունեին տեղամասերում, ովքեր հետևում էին քվեարկության ընթացքին: Այս իմաստով, կարելի է նշել, որ հետաքրքրություն է առաջացել ՏԻՄ-երի նկատմամբ»,-ասաց նա:
Նա նաև նկատել է, որ բավականին ակտիվ է եղել մասնակցությունը: Նախկինում քվեարկության գնում էին հիմնականւոմ նրանք, ովքեր քվեարկելու էին այս կամ այն թեկնածուի օգտին:
«Գորիսի մամուլի ակումբը մինչ ընտրությունները կազմակերպել էր քննարկում, որտեղ բոլոր թեկնածունները հնարավորություն ունեին արտահայտել իրենց կարծիքները, թե ինչպես են տեսնում համայնքների զարգացումը: Սա ևս դրական քայլ է, որվհետև ՏԻՄ ընտրությունների ժամանակ ես ականատես չեմ եղել թեկնածուների մասնակցությամբ քաղաքական դեբատների»,-ասաց նա:
Գորիսի մամուլի ակումբի ղեկավար Սուսաննա Շահնազարյան, ով քննարկմանը մասնակցում էր տեսազանգի միգոցով, ասաց, որ փետրվարի 14-ին տեղի ունեցած ընտրությունները համայնքերի խոշորացման առաջին դրական արդյունքներից մեկն էին:
«Սյունիքում վերջապես անցկացվեցին իրականում արդար ընտրություններ: Դա կարող են փաստել քվեարկության ընթացքին հետևող ԶԼՄ ներկայացուցիչները»,-ասաց Ս. Շահնազարյանը:
Նրա խոսքով, չնայած մինչ քվեարկության օրը շատերն այն կարծիքին էին, որ Տաթևում առաջադրված երեք թեկնածուները վերջում միավորվելու էին, սակայն նման բան չեղավ:
«Երեք թեկնածուներն էլ պայքարում էին: Ուշագրավ էր, որ Տաթևի կենտրոն Շինուհայրում ընտրված թեկնածուն ստացել էր ընդամենը 100 ձայն: Եթե օգտագործվեին վարչական ռեսուրսներ, այդ թիվը կլիներ ավելի մեծ: Մեր կարծիքով, այս ընտրություններն իսկապես արտահայտեցին բնակիչների կամքը»,-ասաց նա:
Ս. Շահնազարյանն էլ ցավով նշեց, որ թեկնածուների թվում կանայք չկային, իսկ ընտրվածների մասին ասաց, որ ունակ ու հետաքրքրված մարդիկ են, ովքեր կկարողանան ի շահ համայնքի բնակչությանը որոշումներ կայացնել:
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, Դիլիջանում 6797 ձայներով հաղթել է ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը: Նա մինչ այս Դիլիջանի քաղաքապետն էր: Նրա մրցակից միակ թեկնածուն՝ ինքնաառաջադրված անկուսակցական Ժորա Սահաբալյանը ստացել է 4353 ձայն:
Թումանյանում 1687 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Լևոն Զավարյանը: Նա նախկինում էլ ղեկավարում էր Թումանյան համայնքը:
Տաթևում ևս հաղթանակ է տոնել ՀՀԿ-ական թեկնածուն, Տաթևի գործող համայնքապետ Մուրադ Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ անդամ. Խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար որևէ ՀԿ չի հավատարմագրվել
- Խոշորացված 3 համայնքներում հաղթանակ են տարել ՀՀԿ-ակաները
- ՀՀԿ-ն թեկնածուներ ունի բոլոր վերակազմավորված համայնքներում
- Համայնքների խոշորացման հետևանքով երեք մարզում նոր ընտրություններ կանցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան