Էներգետիկ համակարգը ներկայումս գտնվում է ֆինանսական կայուն վիճակում. նախարար
Իրականացված միջոցառումների արդյունքում էներգետիկ համակարգը ներկայումս գտնվում է ֆինանսական կայուն վիճակում։ Այս մասին նշել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն՝ այսօր հյուրընկալելով Moodys միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը: Տեղեկացնում են ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարի խոսքով՝ դրան նպաստել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխությունն ու վերջինիս կողմից իրականացված միջոցառումները։ Արդյունքում նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները, որոնք մոտ են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված 11,2 տոկոսին։
Ե. Զախարյանը հյուրերին տեղեկացրել է, որ անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. ռազամավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես ակնկալվում է մինչև 200 մեգավատ հզորությամբ քամու, 40-50 մեգավատ հզորությամբ՝ արևային կայանների և 120 մեգավատ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿ-երի կառուցում։ Դրանով Հայաստանը նպատակ ունի նվազեցնել դրսից ներկրվող էներգակիրների ազդեցությունը ներքին սակագների վրա։
Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերին, նախարարը խոսել է Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձր լարման օդային գծերի կառուցման մասին, որոնք պայմաններ կստեղծեն էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխանակումների և միջանցքի ձևավորման համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան