Վարչապետը հորդորել հետևողական լինել էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների լուծմանը
Քննարկումների և բանակցությունների արդյունքում 2015թ. սեպտեմբերից վերսկսվել է Իրան-Հայաստան 400 կՎ լարման օդային գծի կառուցման ծրագրի ֆինանսավորումը։ Տեղեկացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ կառավարությունում ներկայացնելով 2015-ի աշխատանքները: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաձայն ծրագրի իրականացման ժամանակացույցի, վերոնշյալ օդային գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 24 ամսում: Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացման նպատակով ստորագրված վարկային համաձայնագրերի շրջանակներում ներգրավվել է շուրջ 178 մլն եվրո։ Նախատեսվում է նաև դրամաշնորհային ներդրում՝ մինչև 10 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից։ Ըստ Է. Զախարյանի՝ մեկնարկել են նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համակարգերի և սարքավորումների համալիր զննման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016թ. սեպտեմբերին:
Նախարար Զախարյանն անդրադառնալով Հայաստանի Հանրապեության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված համաձայնագրին, նշել է, որ 8.55 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակներում՝ «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» իրականացման նպատակով մեկնարկել են մերձատար ճանապարհի և հորատման հարթակի շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են ըստ ընդունված ժամանակացույցի: Նեղ հորատանցքերի փորման համար հայտարարվել է մրցույթ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել նախարարության կատարած աշխատանքը, կարևորել տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումը և հորդորել հետևողական լինել ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին