Իրանը չի միացել նավթի արդյունահանումը դադարեցնելու ՕՊԵԿ անդամների որոշմանը
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իմաստ չեն տեսնում նավթի արդյունահանման ծավալները սահմանափակելու ՕՊԵԿ անդամ որոշ երկրների նախաձեռնությանը միանալու: Փոխանցում է «BBC»-ին
Ինչպես հաղորդվում է, ՕՊԵԿ-ի հետ Իրանի հարաբերությունների պատասխանատու պաշտոնյաների խոսքով մի շարք երկրներ ավելացրել էին նավթի արդյունահանումը հենց այն ժամանակ, երբ Իրանը արևմտյան պատժամիջոցների ռեժիմում էր, իսկ հիմա արդեն եկել է ժամանակը, որ Իրանն ինքը ավելացնի նավթարդյունահանման ծավալները:
Միաժամանակ նշվում է, որ Իրանի կողմից նման որոշման արդյունքում ՕՊԵԿ մյուս անդամները, որոնք արդեն որոշել էին սահմանափակել արդյունահանման ծավալները, չեն կարողանալու իրականացնել այդ որոշումը, որքանով դրա համար պահանջվում է բոլոր անդամ երկրների համաձայնությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր , որ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային պաշարների նախարար Ալի ալ-Նաիմին համաձայնություն են ձեռք բերել հունվարի 11-ի մակարդակով դադարեցնել նավթի արդյունահանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում