ՀՀ վարչապետը դրական է գնահատել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2015 թ. գործունեությունը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2015 թվականի գործունեությունը, որի վերաբերյալ հաշվետվությունը երեկ վարչապետին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Նախարարը ներկայացրել է 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքները, գերակա խնդիրները, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:
Նախարարը տեղեկացրել է, որ հաշվետու տարում մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու մասին», «ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի ու հավելավճարների վճարման կարգը հաստատելու մասին», «Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Գ. Ղազարյանն ասել է նաև, որ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի մեծացման ծրագրերի շրջանակում մշակվել են «Սպորտլանդիա-2015» զանգվածային մարզական միջոցառման ծրագրերը, որոնցում ընդգրկված են 6 խաղային մրցաձևեր: Միջոցառումն իրականացվել է ՀՀ մարզերի և Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցական 5-6-րդ դասարանների աշակերտների շրջանում՝ 3 փուլով: Ընդհանուր առմամբ՝ մասնակցել են նախադպրոցական տարիքի 4536 երեխաներ և աշակերտներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում