ԿԸՀ անդամ. Խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար որևէ ՀԿ չի հավատարմագրվել
Խոշորացված Թումանյան, Դիլիջան, Տաթև համայնքերում ընդհանուր առմամբ առաջադրվել էր ավագանու 63 թեկնածու: Նրանցից ընդամնեը երեքն էին կանայք: Համայնքի ղեկավարի կին թեկնածուներ չեն եղել: Այսօր «Դիտորդների գնահատականը խոշարացված համայնքներում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ նման տվյալներ հրապարակեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե կանանցից որևէ մեկն ընտրվել է թե ոչ, որովհետև վերջնական արդյունքները, օրենքով սահմանված կարգի համաձայն, կունենանք վաղը»,-ասաց Ն. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Տաթևում, Դիլիջանում ու Թումանյանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել փետրվարի 14-ին: Համայնքապետերի ընտրության արդյունքների մասին Panorama.am-ն արդեն գրել է:
ԿԸՀ անդամը նշեց, որ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փետրվարի 14-ի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու նպատակով որևէ տեղական ՀԿ չի հավատարմագրվել:
«Գրեթե բոլոր տեղամասերում եղել են թեկնածուների վստահված անձինք, ներկայացված են եղել թեկնածուները և մի քանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, որոնք գրեթե քվեարկության ու արդյունքների ամփոփման ողջ ընթացքում ներկա են գտնվել տեղամասերում»,-ասաց Ն. Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչու են ՏԻՄ ընտրությունների արդյունքները ԿԸՀ պաշտոնական էջում տեղադրվել առավոտյան, ոչ թե գիշերվա ընթացքում, ինչպես եղել է նախկինում, ԿԸՀ անդամը պարզաբանեց, որ օրենքը ժամային սահմանափակման մասին պահանջներ նախատեսում է համապատեսական, բայց ոչ ՏԻՄ ընտրությունների պարագայում:
Հիշեցնենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վարակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար՝ Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:
Ընտրությունների անցկացման համար պետական բյուջեից Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 24,785.9 հազ. դրամ, իսկ ոստիկանությանը՝ 1,954.0 հազ. դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Խոշորացված 3 համայնքներում հաղթանակ են տարել ՀՀԿ-ակաները
- ՀՀԿ-ն թեկնածուներ ունի բոլոր վերակազմավորված համայնքներում
- Համայնքների խոշորացման հետևանքով երեք մարզում նոր ընտրություններ կանցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա