Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա հոլիվուդյան ֆիլմի շնորհանդեսը կկայանա տարեվերջին
Ամերիկահայ հայտնի գրող Վիլիամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա պատրաստված «Իթակա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 31-ին, տեղեկացնում է «Հորիզոն» շաբաթաթերթը:
Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանը, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը: Ըստ աղբյուրի, Hollywood Reporter ամսագիրը ֆիլմն ընդգրկել է ամենասպասված 100 ֆիլմերի ցանկում: Ըստ ամսագրի, դրանում մեծ դեր է խաղացել ոչ միայն Վիլիամ Սարոյանի նշանակալի ստեղծագործությունը, այլ նաև այն, որ դերասանների ուժեղ խումբ է այն կյանքի կոչել:
Բացի ռեժիսոր լինելուց, Մեգ Ռայանը մարմնավորելու է գլխավոր հերոսի մոր կերպարը: Այս ֆիլմի դերասանների շարքում են` Մելանի Գրիֆիթը, Սեմ Շեփարդը և Լուիս Ռոբինսը:
Իթակա անգլերենից թարգմանաբար նշանակում է աստերոիդ: