Կատալոնիային չեն հետաքրքրում Իսպանիայի իշխանությունների պլանները
Իսպանիայի սահմանադրական դատարանը քննարկման է ընդունել երկրի կառավարության` Կատալոնիայի արտաքին գործերի նախարարության ստեղծման արօրինականության վերաբերյալ հայցը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «24 Horas» հեռուստաընկերությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` սահմանադրական դատարանի կողմից հայցի քննարկման ընդունումը ինքնաբերաբար ենթադրում է կատալոնական այս գերատեսչության աշխատանքի դադարեցում:
Փետրվարի սկզբին Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություների դեմ մի քանի հայցեր էր ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան: Խոսքը մասնավորապես գնում էր «Իսպանիայից անկախության ձեռք բերմանն ուղղված» մի շարք որոշումների մասին: Դրանց շարքում էր նաև արտգործնախարարության ստեղծումը:
Այն ժամանակ երկրի արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտանակատար Ռաֆայել Կատալան հայտարարել էր այն մասին, որ արտաքին քաղաքական գործունեության վերաբերյալ օրենքը հստակ մատնաշնում է, որ ինքնավար շրջանները այս ոլորտում իրենց գործունեությունը պետք է կոորդինացնեն երկրի կառավարության հետ:
Դրան ի պատասխան Կատալոնիայի «արտգործնախարար» Ռաուլ Ռոմևան հայտարարել էր այն մասին, որ «նրան չեն հետաքրքրում» Իսպանիայի իշխանությունների պլանները, այն պատճառով, որ Կատալոնիայի իշխանությունների բոլոր գործողությունները լիովին համապատասխանում են երկրամասի ինքնավարության մասին ստատուտին և սահմանադրությանը:
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունել է երկամասի անկախացման գորընթացի մեկնարկի վերաբերյալ հատուկ նախագիծ: Մադրիդը, իր հերթին հայցով, դիմել էր երկրի սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադարական ճանաչել նախագիծը:
Սահմանադրական դատարանը միաձայն հակասահմանադրական ճանաչեց վերոնշյալ նախագիծը, սակայն երկրամասի իշխանությունը չճանաչեցին ՍԴ որոշումը: