Տիկնիկային թատրոնի այսօրվա հանդիսատեսը մեծահասականերն են
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը իր ներկայացումներով թատրոն է բերում ոչ միայն մանկահասակաների, այլ նաև մեծահասակների: Այսօր և փետրվարի 25-ին թատրոնում ներկայացվելու է «Я здесЪ» ներկայացումը՝ մեծահասակների համար ռուսերեն լեզվով: Panorama.am-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ տոմսերն արդեն ամբողջությամբ վաճառված են:
«Շատ հետաքրքիր աշխատանք է, օրիգինալ է բեմադրված. բեմի ետնամասում են նստում, ընդամենը 35 տեղ է»,- ասաց նա:
Դրամատիկ պիեսի ռեժիսորն է Տաթևիկ Մելքոնյանը: Նա հենց Տիկինկային թատրոնի դերասանուհիներից է: «Я здесЪ» ներկայացումը նրա ռեժիսորական դեբյուտն է: Պրեմիերան կայացել է 2015-ի աշնանը: Գերմանական պիես է (Տանկրեդ Դորսթ):
Ներկայացման մեջ հանդես են գալիս դերասաններ Արամ Կարախանյանը, Միքայել Վատինյանը: Բեմանկարիչը Տաթևիկ Մելքոնյանն է: Ներկայացման ընթացքում օգտագործվում է նաև պրոեկցիա, հեղինակն է մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում