ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի` կառավարության նոր կառուցվածքի հարցը քննարկելու համար
Այսօր կառավարության նիստում կհաստատվի «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կբաժանվեն:
Ըստ նախագծի, ստեղծվելու է երկու նոր նախարարություն` Տարածքային կառավարման և զարգացման ու Արտակարգ իրավիճակների նախարարություններ:
Կառավարությունն այս նախագիծը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողովին:
Բացի այդ, կառավարության այսօրվա նիստում ներկայացվում է փետրվարի 19-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին որոշման նախագիծ: Օրակարգային հարցը մեկն է` «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նշենք, որ կառավարության կառուցվածքային այս փոփոխությունը կատարվում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում, քանի որ ըստ տեղեկությունների, նոր ստեղծվող տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին