Բախշյան. «Լավ էր, լավ չէր, Աշոտյանը ոլորտին տիրապետում էր»
Հանրակրթության մեջ կրթության ապակենտրոնացման խնդիրը թիվ մեկ խնդիրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե նոր ՀՅԴ-ական նախարարի առջև ինչ խնդիր է բարձրացնելու:
«Աշխատել եմ Լևոն Մկրտչյանի հետ, պատրաստվում եմ շարադրել բոլոր այն խնդիրները, որոնք սկսվել են նրա օրոք և շարունակվել են ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀԿ նախարարների կողմից, որոնցից ամեն մեկն էլ յուրովի խորացրել է դրանք»,-նշեց Բախշյանը:
Բախշյանը, գնահատելով այս տարիներին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի աշխատանքը, ամենադրականը համարեց ներառական կրթության գաղափարախոսությունը օրենք դարձնելն ու ամրագրելը, ինչի համար պետք է նրան շնորհակալ լինել. «Լավ էր, լավ չէր, Աշոտյանը ոլորտին տիրապետում էր: Նա կարևորվեց մանկավարժների պատրաստվածությունը, ավագ դպրոցների հարցը: Աշոտյանի երիտասարդ ու բաց լինելու կարողությունը օգնեց նրան»:
Բախշյանը բացասական համարեց այն հանգամանքը, որ ՀՀԿ փոխնախագահ լինելն ուղղակի շատ մերձեցրեց կրթությունն ու քաղաքականությունը. «Ինչը սխալ էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները