Apple-ը մերժել է ԱՄՆ կառավարությանը ապակոդավորել ահաբեկչի սմարթֆոնը
Apple ընկերությունը մերժել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի խնդրանքը` ահաբեկչի անձնական սմարթֆոնն ապակոդավորելու մասին: Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը իր տարածած բաց նամակում հայտարարել է, որ իրենք մերժել են Բյուրոյի խնդրանքը` մտավախություն ունենալով, որ դա կդառնա նախադեպ մյուս քաղաքացիներին ևս հետևելու համար:
«ԱՄՆ կառավարությունը Apple-ից պահանջում է դիմել աննախադեպ քայլի, որը վտանգ է ներկայացնում մեր հաճախորդների անվտանգությանը: Մենք դեմ ենք նման հրահանգի, որը բխում է իրավական կարգավորումներից», -իր հաճախորդներին է դիմել Կուկը:
Նշենք, որ հետաքննությունների Դաշնային բյուրոն դիմել էր դատարան` պահանջելով Apple-ին պարտավորեցնել ապակոդավորել «Իսլամական պետության» ահաբեկչի սմարթֆոնը, որը դեկտեմբերի 2-ին կնոջ հետ միասին Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում կրակահերթ էր բացել: Փետրվարի 16-ին դատարանը բավարարել է Բյուրոյի պահանջը և պարտավորեցրել հայտնի ընկերությանը կատարել պահանջը:
«Մենք հարգում ենք Բյուրոյի պրոֆեսիոնալիզմը և հավատում, որ նրանց մտադրությունները բարի են: Արել ենք ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում է և ինչը բխում է օրենքից` նրանց օգնելու համար: Բայց այժմ ԱՄՆ կառավարությունը խնդրում է մեզանից այն, ինչը, ըստ մեզ, անհնար է կատարել և ինչը մենք վտանգավոր ենք համարում», -հայտարարել է Կուկը:
Մասնավորապես, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խնդրել է Apple-ից գործի հետաքննության ընթացքում iPhone-ի համար մշակել օպերացիոն նոր համակարգ, որը անվտանգության պարտադիր մի քանի պարամետրեր է անցնելու և այն տեղադրել ահաբեկչի iPhone-ի վրա: Այդ համակարգը ստեղծվելու դեպքում կարող է ապակոդավորվել ցանկացած iPhone:
Կուկը մտահոգություն է հայտնել, որ ԱՄն կառավարությունը կարող է պարտադրել Apple-ին ստեղծել ծրագրային մի ապահովում, որը կիրառելու դեպքում հնարավոր կլինի ցանկացած ինֆորմացիա iPhone-ի սեփականատիրոջ մասին հասանելի դարձնել առանց նրա իմացության:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան