Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառը
Փետրվարի 18-20-ը անցկացվում է Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառը: Հայաստանի հրատարակիչները կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները: Տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Տոնավաճառի կազմակերպիչներն են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, Հրատարակիչների ազգային ասոցիացիան և IBBY Հայաստան հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Արդեն ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Տոնավաճառը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:
Եռօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են անհատական և խմբային այցելություններ, բազմաբնույթ միջոցառումներ` բարձրաձայն ընթերցանությունների, զրույցների տեսությունների շարքեր, գրքերի նվիրատվություններ, շնորհանդեսներ, էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, երաժշտության կոլեկտիվ ունկնդրումներ, զրույց-վիկտորինաներ, նոր գրքերի ներկայացումներ, կինոդիտումներ:
Տոնավաճառի օրերին անցկացվող միջոցառումների ցուցակը՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում