Ինչո՞ւ հացի գինը ալյուրի գնի նվազման համարժեք չի նվազել. պարզաբանում է Շաբոյանը
Նախորդ տարվա ընթացքում հացի գինը մեր երկրում նվազել է 9-10 տոկսով: Այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով հացի գների հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները:
Ըստ նրա՝ ՀՀ վարրչապետի հանձնարարութամբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է հացի շուկան՝ պարզելու, ինչու դրա գինը չի նվազել ալյուրի գնի նվազմանը համաչափ:
«Նախորդ տարվա ընթացքում մեծ չափով՝ մինչև 30 տոկոսով, մասնավորապես` փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված ալյուրի գները նվազել էին, այդ թվում՝ ՌԴ-ում, իսկ Հայաստան ալյուր հիմնականում ներկրվում է այնտեղից: Հացի գնի նվազման վրա հիմնականում ազդել են հետևյալ գործոնները՝ ալյուրի գինը: Հացի ինքնարժեքի մեջ ալյուրի տեսակարար կշիռը կազմում է 52 տոկոս»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Երկրորդ՝ գազի և երրորդը՝ էլեկտրաէներգիայի գներն են:
«Մեր երկրում նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեկ կգ հացի ինքնարժեքի վրա կազմել է 25, իսկ գազի գնի բարձրացումը՝ 7 տոկոսով: Այս երկու գործոններն ազդել են հացի գների վրա»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը:
Միաժամանակ, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ հացի արտադրության մեջ օգտագործվում է հիմնականում բարձր տեսակի ալյուր, իսկ դրա գինը նախորդ տարի քիչ է նվազել: