Գալուստ Սահակյանը տեղափոխվել է հիվանդանոց
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց՝ պրոֆիլակտիկ ստուգումների: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ասաց, որ ոչ մի լուրջ բան չկա, ամեն ինչ կարգին է: «Ուղղակի տեղափոխվել է հիվանդանոց ստուգման ոչ մի խնդիր չկա, մի անհանգստացեք», -հավելեց Բաղդասարյանը:
Հիվանդանոցի լրատվական ծառայությունից հրաժարվեցին տեղեկություն տրամադրել՝ ասելով, որ քիչ հետո ԱԺ լրատվական ծառայությունը հաղորդագրություն կտարածի: Իսկ ԱԺ լրատվական ծառայության ղեկավարը մեր զանգերին չէր պատասխանում: