Հավանություն է տրվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին
Կառավարությունը հավանություն է տվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին: Որոշման նպատակն է ՀՀ-ում ձևավորել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության որակյալ համակարգ, որը նրանց համար կապահովի հավասար հնարավորություններ` իրենց նախասիրություններին, ընդունակություններին ու կարիքին համապատասխան որակյալ կրթություն ստանալու համար, կնպաստի կրթության մեջ նրանց ներգրավմանն ու համընդհանուր ներառմանը հասարակության մեջ:
Այդ նպատակով մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Ինչպես նաև մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ՀՀ-ում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:
Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն:
Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:
Հարակից հրապարակումներ`
- 4 մլրդ դրամ այս տարվա չորրորդ եռամսյակից կտեղաշարժվի առաջին եռամսյակ՝ փոփոխություններ որոշումներում
- Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ վարչապետը գիրք նվիրեց կառավարության անդամներին
- Կխթանվի խաղողի օղիների արտադրությունը
- Ավտոտրանսպորտային պատահարի մասնակիցները կարող են համաձայնության գալ՝ առանց ապահովագրական ընկերությունների
- Բարձրացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող նպաստների հասցեականությունը
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա. վստահեցնում է Երվանդ Զախարյանը
- Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի
- Էլեկտրաէներգիայի վարձավճարների համար բնակիչների բողոքների հիման վրա ուսումնասիրություն է կատարվում. Երվանդ Զախարյան
- Մարզահամերգային համալիրի կառավարումը վերապահվեց Պետգույքի կառավարման վարչությանը
- Օրենքով կխստացվի դեղերի հաշվառումն ու տրամադրումը. Առողջապահության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները