4 մլրդ դրամ այս տարվա չորրորդ եռամսյակից կտեղաշարժվի առաջին եռամսյակ՝ փոփոխություններ որոշումներում
Կառավարությունը սահմանել է ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի՝ ՀՀ պետբյուջեից փոխհատուցման կարգը: Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկը:
Գործադիրի որոշմամբ ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ արտադրանքի արտահանմանն աջակցելու համար Հայաստանի զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Կառավարությունը հաստատել է 2015 թվականին և հետագա տարիներին ակցիզային դրոշմանիշերի կիրառությունից հանվելու դեպքերում կիրառությունից հանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորման կարգը:
Որոշմամբ առաջարկվում է կարգավորել անմիջական արտադրող, անմիջական ներմուծող, ինչպես նաև անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ կիրառությունից հանված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների դրոշմավորման գործընթացը: Ըստ այդմ՝ անմիջական արտադրող, անմիջական ներմուծող, ինչպես նաև անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հնարավորություն կստանան դրոշմավորել իրենց մոտ առկա՝ կիրառությունից հանված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները: Միաժամանակ վերջիններս կարող են իրացնել իրենց մոտ առկա ապրանքնային մնացորդները:
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Որոշմամբ ՀՀ 2016թ. պետական բյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել առաջին եռամսյակ:
Անդրադառնալով վերոնշյալ որոշումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք կնպաստեն տնտեսության զարգացմանը, քայլեր են ձեռնարկվում գործարարներին աջակցելու, արտահանումը խրախուսելու համար:
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվում է ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի համապատասխան հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ) լրացնել 2017 թվականի հունվարի 1-ից:
Գործադիրը հավանություն է տվել պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) բարեփոխումների վերանայված ռազմավարությանը, ՊՖԿ ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին, ՊՖԿՀ բարեփոխումների 2016-2020թթ.-երին իրականացվելիք գործողությունների ծրագրին: Այս որոշման կարգավորման հիմնական նպատակն է ՊՖԿՀ բարեփոխումների իրականացման արդյունքում ապահովել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, որը հնարավոր կլինի իրականացնել նախատեսված ողջամիտ ժամկետներում:
Հարակից հրապարակումներ`
- Հավանություն է տրվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին
- Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ վարչապետը գիրք նվիրեց կառավարության անդամներին
- Կխթանվի խաղողի օղիների արտադրությունը
- Ավտոտրանսպորտային պատահարի մասնակիցները կարող են համաձայնության գալ՝ առանց ապահովագրական ընկերությունների
- Բարձրացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող նպաստների հասցեականությունը
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա. վստահեցնում է Երվանդ Զախարյանը
- Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի
- Էլեկտրաէներգիայի վարձավճարների համար բնակիչների բողոքների հիման վրա ուսումնասիրություն է կատարվում. Երվանդ Զախարյան
- Մարզահամերգային համալիրի կառավարումը վերապահվեց Պետգույքի կառավարման վարչությանը
- Օրենքով կխստացվի դեղերի հաշվառումն ու տրամադրումը. Առողջապահության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները