Սիսակյան 3-ի բնակիչը պատրաստվում է դատախազություն դիմել
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 3 հասցեի՝ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներից մի քանիսն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում:
Panorama.am-ի հետ զրույցում բնակիչներից Զվարթ Սարգսյանն ասաց, որ 30-40 տարի ապրել է այդ հասցեում, սակայն իրեն բնակարան չի հասել, իրենք ապրում են վթարային շենքում:
«Քաղաքապետարանն ասում է, դուք այդտեղ տարածք չունեք: Բայց բոլոր փաստաթղթերն ունենք: Ասում են՝ գնա, իմացի, թե ում ես տվել տարածքը: Ես կոմունալ եմ մուծել, ջուր եմ մուծել: Էն մարդկանց են բնակարան տվել, որ չգիտենք՝ ովքեր են»,-ասաց նա:
Հաշմանդամություն ունեցող կինը նշեց, որ խնդրի մասին գրավոր մի քանի անգամ տեղեկացրել է կառավարության ղեկավարին, Երևանի քաղաքապետին:
«Պիտի դատախազություն դիմեմ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում