Լևոն Հովսեփյան. Անկարայի պայթյունից հատուկ ծառայությունների հոտ է գալիս
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը չի բացառում, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունն այդ երկրի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Panorama.am-ի հետ զրույցում Հովսեփյանը խոսեց պայթյունների հնարավոր պատճառների ու դրանց հետևանքների մասին:
«Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը երկիրը հասցրել է նման վտանգավոր ու բարդ մի փուլի: Անկարայի պայթյունն էլ նման քաղաքականության պատասխան հետևանք է»,-կարծիք հայտնեց նա:
Վերլուծելով թուրքական կողմից հնչած ու դեռ հնչող հայտարարությունները, Հովսեփյանը նկատեց, որ Դավութօղլուն հայտարարել է, որ պայթյունը կազմակերպված է եղել Սիրիայի քրդական Ժողովրդական միության կուսակցության, Ժողովրդական պաշտպանության քրդական ուժերի կողմից, որոնց վերջին ժամանակներում հրետակոծում էին Սիրիայում:
«Իշխանությունները միանգամից սլքան ուղղեցին այդ ուժի դեմ, սակայն Սիրիայի քրդական ժողավրդավարական միություն կուսակցության նախագահն էլ հայտարարեց, որ իրենք պայթյունի հետ որևէ առնչություն չունեն: Այս պարագայում բավականին հետաքրքրիր պատկեր է ստացվում: Մի տեսակ սա նմանվում է թուրքական հատուկ ծառայությունների գործելաոճին»,-ասաց թուրքագետը:
Նրա խոսքով, վերջին իրողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան ինչ-ինչ պատրաստությունների մեջ է, և Անկարայի պայթյունն էլ կարելի է դիտարկել այս համատեքստում:
«Օրինակ, սրանից օրեր առաջ ինտենսիվ սկսեց հրետակոծել Սիրիայի քրդերին այն դեպքում, երբ նույն հարցի վերաբերյալ սուր հակասություններ կային ԱՄՆ-ի հետ, Թուրքիան սկսեց շանտաժի ենթարկել Միացյալ Նահանգներին: Օրեր առաջ էլ թուրքական հատուկ ծառայությունները տեղեկատվություն հրապարակեցին, որ Քրդական ժողովրդավարական միություն կուսակցության զինյալները մուտք են գործել Թուրքիա, և առաջիկայում չեն բացառվում ահաբեկչությունները երկրի տարածքում, ինչից հետո տեղի ունեցած Անկարայի պայթյունը»,-նշեց նա:
Սա հիմք է տալիս մտածելու, որ Թուրքիան Սիրիայի հարցի վերաբերյալ ինչ-ինչ պատրաստությունների մեջ է, ու «այստեղից հատուկ ծառայությունների հոտ է գալիս»:
Հարցին, Անկարայի պայթյունն ինչի համար է կանաչ լույս վառելու, թուրքագետը պատասխանեց, որ այն հնարավորություն կտա միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ին հիմնավորել, որ անվտագության սպառնալիքները չեզոքացնելու համար Սիրիայում գործողություններ իրականացնի:
«Այսինքն, պայթյունը պատրվակ էր, որ Թուրքիան ինչ-ինչ քայլեր իրականացնի Սիրիայում, պատրվակների, հրահրումների բավականին լավ փորձ ունեն Թուրքիայի գաղտնի ծառայությունները»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը, ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր է:
Նրա խոսքով, Թուրքիան սպասում է Սիրիայի հետ կապված ԱՄՆ, Ռուսաստան քաղաքական որոշմանը, եթե որևէ բան չլինի, Թուրքիան կգնա Սիրիայում գործողությունների:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
- Թուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակում. Լևոն Հովսեփյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան