Դաշնակցական նախարարների անուններն արդեն հայտնի են
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակացության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա տեղեկացրել է, որ այդ ոլորտների տարանջատումից հետո Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը:
Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում, Տարածքային կառավարման նախարարությունից բացի ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը՝ խոսքը Կրթության և գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է:
Դաշնակցական պատգամավորը հաստատել է, որ Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզերպետների պաշտոնները:
Առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»: