Արմեն Մուրադյանը՝ ԱԺ նախագահի ինքնազգացողության մասին
«Ազգային ժողովի նախագահի առողջական վիճակը լավ է, կայուն»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ Գալուստ Սահակյանը դեռ գտնվում է բժիշկների հսկողության ներքո. «Կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Գալուստ Սահակյանը երեկ հոսպիտալացվել է զարկերակային ճնշման բարձրացման պատճառով, արվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և այս պահին շարունակում է բուժումը»:
Հարակից հրապարակումներ`
- Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում
- Գալուստ Սահակյանը տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան