Էլեկտրաէներգիայի վարձավճարների համար բնակիչների բողոքների հիման վրա ուսումնասիրություն է կատարվում. Երվանդ Զախարյան
Քաղաքացիների կողմից հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի ավելի վճարների հետ կապված բողոքներ ստացել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Մենք նույնպես ստացել ենք նման բողոքներ: Հանձնարարված է ուսումնասիրել էլցանցի հետ միասին, հավանաբար պատասխան կտրվի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից, և նախարարության կողմից: Ինձ չի թվում, որ նման բաներ կան»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ո՞ւմ դիմեն մարդիկ՝ իրենց շահերը պաշտպանելու համար, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Ոչ մեկին, արդեն դիմել են մարդիկ և պատասխան կստանան»:
Հարակից հրապարակումներ`
- Մարզահամերգային համալիրի կառավարումը վերապահվեց Պետգույքի կառավարման վարչությանը
- Օրենքով կխստացվի դեղերի հաշվառումն ու տրամադրումը. Առողջապահության նախարար