Արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա. վստահեցնում է Երվանդ Զախարյանը
Համաշխարհային բանկը ՀՀ կառավարությանը կհատկացնի արտոնյալ վարկ՝ էլեկտրաէներգիա արտադրած ընկերություններին ՀԵՑ-ի պարտքը մարելու և որոշակի փոխառությունների համար։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքերով՝ վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը 1.5 տոկոս։
Կառավարության նիստից հետո Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա, քանի որ այն ցածր տոկոսադրույքով է՝ տարեկան ընդամենը 1,5 տոկոս: «Վարկը վերցնում ենք էլեկտրաէներգիա արտադրած ընկերություններին ՀԷՑ-ի չվճարած գումարների մարման համար: Բացի դրանից, որոշակի փոխառությունների խնդիր կա»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի
- Էլեկտրաէներգիայի վարձավճարների համար բնակիչների բողոքների հիման վրա ուսումնասիրություն է կատարվում. Երվանդ Զախարյան
- Մարզահամերգային համալիրի կառավարումը վերապահվեց Պետգույքի կառավարման վարչությանը
- Օրենքով կխստացվի դեղերի հաշվառումն ու տրամադրումը. Առողջապահության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան