Միմյանց փոխարեն քվեարկող պատգամավորները խախտել են էթիկայի նորմերը. Որոշում
Ազգային ժողովի յոթ պատգամավորներ, ովքեր քվեարկությունների ժամանակ միմյանց փոխարեն էին քվեարկել, խախտել են ԱԺ էթիկայի նորմերը: Այսօր քիչ առաջ կայացած նիստում նման որոշում կայացրեց Էթիկայի հանձնաժողովը:
Էթիկան խախտած պատգամավորները 7-ն էին` ԱԺ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից` ՀՀԿ-ից Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և Արշակ Մխիթարյանը, իսկ «ԲՀ» խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը:
Գործընկերների փոխարեն պատգամավորների քվեարկությունը հաստատող տեսանյութերն ու համապատասխան դիմումը ԱԺ Էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել լրագրող Լիլիթ Լալայանը:
Հարակից հրապարակումներ`
- Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել 7 պատգամավորի վերաբերյալ լրագրողի դիմումը
- Լրագրողը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով