«Ենթադրում եմ՝ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը կլինի երկարատև». Գ. Մինասյան
«Հետևողական աշխատանք է կատարվում, մոտ ապագայում ամեն ինչ կավարտվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող համագործակցության մասին
Նա նշեց, որ ՀՀԿ-ն մշտապես հայտարարել է, որ բաց է, պատրաստ է համագործակցել ընդդիմադիր, այլընտրանքային կուսակցությունների հետ, եթե ունենան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր և, ընդհանուր հայտարարի գալով, կարգավորել խնդիրները:
«Խնդիրները կարելի է բաժանել երեք խմբի, որոնք պահանջում են կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ համագործակցություն: Այն խնդիրները, որոնք ուզում ենք լուծել ՀՅԴ-ի հետ, տևական ժամանակ պահանջող հարցեր են, բխում են նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու հրամայականից: Ենթադրում եմ, որ մեր համագործակցությունը ՀՅԴ-ի հետ կլինի երկարատև»,- ասաց Գ. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան