Սահմանամերձ համայնքների բնակիչների էլէներգիայի, գազի և ոռոգման ջրի վարձը կառավարությունը մասնակի կփոխհատուցի
ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներին որպես պետական աջակցություն հատկացրեց 928 մլն 871 հազար դրամ` բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Ինչպես գործադիրի նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (2), Վայոց Ձորի (5) և Տավուշի մարզերի (24) 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին:
«Յուրաքանչյուր տարի մենք աջակցություն ենք ցուցաբերում սահմանամերձ համայնքների բնակիչներին և այս որոշումը դրա շրջանակում է»,- ընդգծեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գումարի բաշխումը համապատասխան մարզերի միջև իրականացվել է՝ հիմք ընդունելով հետևյալ հանգամանքը՝ գույքահարկի և հողհարկի մասով 2013 թվականի համայնքային բյուջեներով պլանավորված ցուցանիշները, իսկ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման համար կողմնորոշիչ չափաքանակներ են հանդիսացել բաժանորդների կողմից կատարված ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան