ԱԺ նախագահը այսօր էլ կմնա հիվանդանոցում
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը փետրվարի 17-ի երեկոյան տեղափոխվել էր Երևանի «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց, գիշերը նորմալ է անցկացրել, նրա ինքնազգացողությունը լավ է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Նրա խոսքով, Գալուստ Սահակյանը հիվանդանոց էր տեղափոխվել զարկերակային բարձր ճնշման հետ կապված խնդիրների պատճառով:
«Գիշերը հանգիստ է անցել: Այժմ նրա վիճակը կայուն է, հավանաբար, այսօր էլ կմնա հիվանդանոցում», -փոխանցեց Սահակյան` ընդգծելով, որ ԱԺ նախագահը անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է:
Հարակից հրապարակումներ`
- Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում
- Գալուստ Սահակյանը տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան