Կառուցվածքային փոփոխություններ կառավարության կազմում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությւան կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները:
Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններ:
Կառավարության առաջարկությամբ փետրվարի 19-ին, ժամը 12-ին կանցկացվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդունելու համար:
Նշենք, որ դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտների տարաջատվելուց հետո Տարածքային կառավարման նախարարության պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին. նախարար կնշանակվի ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան