Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ վարչապետը գիրք նվիրեց կառավարության անդամներին
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության բոլոր անդամներին նվիրեց «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակներում տպագրված ժողովածուները:
Նա հիշեցրեց, որ 2001 թվականից սկիզբ առած, իսկ 2011-ից նորովի մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնը, որն արդեն 5 տարի անընդմեջ Հայաստան է բերում եվրոպացի ժամանակակից լավագույն գրողներին, բացի գրական տոն պարգևելուց, հայ և օտարազգի ընթերցողների սեղանին է դնում նաև բացառիկ ժողովածուներ:
«Պետական աջակցությամբ իրականացվող այս ծրագրի ամենաշոշափելի ու տպավորիչ արդյունքը, անշուշտ, տպագրված գրքերն են. վերջին 5 տարվա ընթացքում լույս է տեսել 6 ժողովածու, որտեղ ամփոփված են «Գրական տապան» փառատոնի մասնակից եվրոպացի գրողների նոթերը, էսսեները, բանաստեղծություններն ու պատմվածքները՝ նվիրված Հայաստանին, հայ մարդուն և հայ մշակույթին: Հեղինակներից յուրաքանչյուրին Հայաստանը հետաքրքիր է յուրովի. մեկը տպավորված է հայկական բնաշխարհով, մյուսին գրավում է հայի տեսակն ու կերպարը, երրորդը փորձում է Հայաստանը համեմատել իր երկրի հետ: Սակայն նրանց բոլորի համար մեր հայրենիքը հնագույն, միստիկ ու մոգական, հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող մի երկիր է՝ ակնածանքի ու գնահատանքի արժանի: Այս ստեղծագործությունների ժողովածուներն են, որ այսօր՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, ուզում եմ նվիրել ձեզ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով՝ ընդամենը 2 տասնամյակ առաջ 3 միլիոն ազգաբնակչություն ունեցող Հայաստանում հրատարակվող գրքերի միջին տպաքանակը կազմում էր մի քանի տասնյակ հազար օրինակ, որոնք սպառվում էին հաշված օրերի ընթացքում: Հայ ընտանիքները միմյանց հետ մրցակցում էին իրենց գրքային հավաքածուների բազմազանությամբ, վերջին հրատարակություններն ամեն գնով ձեռք բերելու և ընթերցելու ձգտումով:
«Մեծ տարածում ուներ մտերիմ անձանց գիրք նվիրելու սովորույթը: Մեր պետության՝ վերջին տարիների վարած մշակութային քաղաքականությունը մեծապես միտված է այս ավանդույթների պահպանմանը և տարածմանը: Ցանկացած նախաձեռնություն, որ նպատակաուղղված է գրքի և ընթերցանության նկատմամբ ուշադրության բարձրացմանը, արժանանում է պետական հոգածության: Ուրախալի է, որ Գիրք նվիրելու օրվա հանրայնացմանն ուղղված ջանքերն այսօր արդեն տալիս են ցանկալի արդյունքներ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- 4 մլրդ դրամ այս տարվա չորրորդ եռամսյակից կտեղաշարժվի առաջին եռամսյակ՝ փոփոխություններ որոշումներում
- Կխթանվի խաղողի օղիների արտադրությունը
- Ավտոտրանսպորտային պատահարի մասնակիցները կարող են համաձայնության գալ՝ առանց ապահովագրական ընկերությունների
- Բարձրացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող նպաստների հասցեականությունը
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա. վստահեցնում է Երվանդ Զախարյանը
- Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի
- Էլեկտրաէներգիայի վարձավճարների համար բնակիչների բողոքների հիման վրա ուսումնասիրություն է կատարվում. Երվանդ Զախարյան
- Մարզահամերգային համալիրի կառավարումը վերապահվեց Պետգույքի կառավարման վարչությանը
- Օրենքով կխստացվի դեղերի հաշվառումն ու տրամադրումը. Առողջապահության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները