Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
«Աբովյան-Պուշկին փողոցներում կան հուշարձաններ և ոչ հուշարձան շենքեր, բայց և հուշարձանները պետք է պահպանվեն, և ոչ հուշարձանները, քանի որ դրանք միասնական համալիր են»,- այս մասին այսօր կառավարության նիստից լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Աբովյան-Պուշկին փողոցներում գտնվող հին շենքերին:
Ինչ վերաբերում է Արամի 30 շենքին, նախարարն ասաց, որ շենքը «Հին Երևան» նախագծի շրջանակում վերակագնվելու է:
Հարցին, թե բուլդոզերով քանդված շենքն ինչպե՞ս են վերականգնելու, Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ կան դրա չափագրությունները և ըստ չափագրությունների՝ այդ տարածքում դա անպայման կվերականգվի: «Արամի 30 շենքը հուշարձանների ցանկում չի եղել, բայց մենք ունենք դրա չափագրությունը, և ըստ այդ չափագրության` այն կվերականգնվի «Հին Երևան»-ի տարածքում: Այն հուշարձան չէ, սակայն հանրության նման արձագանքի պարագայում ես ինքս առաջարկել եմ, որ այն տեղափոխվի ու վերականգնվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Անդրադառնալով գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի մտահոգությանը, որ «Դոլմամայի» տարածքում գինեգործների համար կարևոր նշանակություն ուենցող նկուղներ կան, նախարարն ասաց. ««Դոլմամայի» դիմաց՝ Աբովյանի անկյունում, կա ևս հուշարձան-շենք, որը նույն կառուցապատողինն է, և այնտեղ ևս կան նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվելու են և ես վստահ եմ, որ այստեղ ևս նկուղները չեն քանդվելու»,-ասաց նա:
Հարցին, թե երաշխավորո՞ւմ է, որ հուշարձանը չի քանդվի, նախարարը պատասխանեց «Այո, երաշխավորում եմ»:
Լրագրողների հարցին, թե էլ ի՞նչ «սառայներ» են քանդվելու առաջիկայում, նախարարը պատասխանեց. «Հարցն ինձ այդպես մի' տվեք, տարբեր ճարտարապետներ կարող են տարբեր կարծիքներ արտահայտել, և ես ցանկություն չունեմ դա մեկնաբանելու»:
Նրա խոսքերով՝ անհեթեթ են նաև խոսակցություններն այն մասին, թե հիմա էլ Ազգային պատկերասրահի շենքն են քանդելու: «Կառավարության կամ Երևանի քաղաքապետարանի օրակարգում երբեք նման հարց չի եղել»,- նշեց Նարեկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հրշեջների շենքին, նախարարն ասաց, որ այն մի քանի անգամ վերակառուցման է ենթարկվել, առաջիկայում ևս մեկ անգամ վերակառուցման կենթարկվի, սակայն լինելու է պահանջ՝ պահպանել շենքի ճարտարապետությունը:
Նարեկ Սարգսյանը անդրադարձավ նաև «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդմանը՝ նշելով, որ աշխատում են ճարտարապետների հետ, որ այն ևս պահպանվի: «Ես հայտարարել եմ, որ կողմ եմ շենքի պահպանմանը: Դրանք կառույցներ են, որոնց քանդելը պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եթե այլ տարբերակներ չկան, օրինակ այդպիսի անհրաժեշտություն էր Աֆրիկյանների շենքը»,-ընդգծեց նախրարը՝ հավելելով, որ այն ևս «Հին Երևան» նախագծում կներառվի:
Հարակից հրապարակումներ`
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- «Դոլմամա». Բարոյականությունը վեր է մրցակցությունից
- Քաղաքապետարան. «Դոլմամա»-ի ապամոնտաժման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- Նարեկ Սարգսյանը հույս ունի, «Հին Երևան»-ի ներդրումային ծրագիրը կխթանի շինարարության աճը
- Նարեկ Սարգսյան. «Հին Երևան»-ի շինարարությունը կսկսվի աշնանը
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան