Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։ Այդ մասին տեղեկացրել է ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։ Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ տարաբնույթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնվում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը։