Մարզահամերգային համալիրի կառավարումը վերապահվեց Պետգույքի կառավարման վարչությանը
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կառավարման լիազորությունները ՀՀ պաշտպանության նախարարության փոխարեն վերապահվեցին ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը: Միաժամանակ, համալիրի բյուջետային ֆինանսավորման համար պահուստային ֆոնդից հատկացվեց 261 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է ունենալ համալիրի կառավարման հստակ ծրագիր: «Հարկավոր է լրջորեն դիտարկել համալիրի ղեկավարության հարցը: Նրանք պետք է այնպիսի մարդիկ լինեն, ովքեր կկարողանան ծրագրավորել և աշխատեցնել մարզահամերգային համալիրը, որպեսզի այլ նպատակներով այն չծառայի»,- դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Միաժամանակ, նա հորդորեց մեծ ուշադրություն դարձնել պահուստային ֆոնդից հատկացված միջոցների արդյունավետ օգտագործմանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը չեղյալ համարեց Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը
- Նարեկ Սարգսյան. Մարզահամերգային համալիրի շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել
- «Պաշտոնապես պնդում եմ, որ Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու». ՀՀԿ խոսնակ
- Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին