ԱԺ նախագահը դեռ հիվանդանոցում է և դեղորայքային բուժում է ստանում
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը զարկերակային բարձր ճնշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց, ստանում է դեղորայքային բուժում, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է (բժշկական տերմին), ինքնազգացողությունը շատ լավ է: Այս պահի դրությամբ դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Դեռևս դուրս գրման որոշում չի կայացվել:
Հիշեցնում եմ, որ Գալուստ Սահակյանը դուրս կգա հիվանդանոցից, երբ բժիշկները համապատասխան որոշում ընդունեն:
ԱԺ նախագահը ստանում է դեղորայքային բուժում», -իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մուրադյանը՝ ԱԺ նախագահի ինքնազգացողության մասին
- ԱԺ նախագահը այսօր էլ կմնա հիվանդանոցում
- Գալուստ Սահակյանը տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան