Հավաստագիր ստանալու համար երաշխավորվել է վեց կազմակերպություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Համաձայն հրամանի՝ երաշխավորվել են. «Կրթության ազգային ինստիտուտը», «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան, «Կրթության առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը», «Մաստեր Սթայլ» ընկերությունը, «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանը»:
Հրամանի համար հիմք է հանդիսացել մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները