Ակտիվիստ Վարդգես Գասպարին կալանավորվել է. Փաստաբանը կբողոքարկի
Այսօր երեկոյան Շենգավիթ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Մելիք Բաղդասարյանի նախագահությամբ բավարարել է ոստիկանության միջնորդությունը ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին. Գասպարին կալանավորվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Հարցին, թե ինչ հիմքով է նման որոշում կայացրել դատարանը, Գյուրջյանը պատասխանեց. «Մենք առայժմ որոշման հիմքերին ծանոթ չենք, քանի որ նրանք ապօրինաբար մեզ չեն տրամադրել ոչ մի փաստաթուղթ»: Նրա խոսքով, կալանավորման մասին միջնորդության քննության ժամանակ ինքը և իր պաշտպանյալը դատարանում չեն եղել: «Խնդրել էինք հետաձգել, բայց փաստորեն մերժվեց», -ասաց փաստաբանը:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են Վերաքննիչ դատարանում բողոքարկել կալանավորման մասին որոշումը։
Նշենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին մեղադրվելու մեջ և երկար ժամանակ չէր ներկայանում դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին