ԿԳ աշխատակազմի նոր ղեկավարի անունը հայտնի է. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է, ըստ լուրերի, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանը տրվող նախարարություններից մեկը լինելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՀՅԴ քվոտայով Լևոն Մկրտչյանը կնշանակվի ՀՀ ԿԳ նախարար, այդ գերատեսչության նոր աշխատակազմի ղեկավար կդառնա ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:
Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր հնարավոր նշանակման մասին լուրերի առնչությամբ ասել է. «Ոչ առաջարկ եմ ստացել և ոչ էլ այսօրվա վիճակով նման մտադրություն ունեմ»: Այն հարցին, թե երբ առաջարկ ստանա, ինչպես կվարվի, Հովհաննիսյանը չի ցանկացել պատասխանել:
Նշենք, որ մինչև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն նշանակվելը, Գ. Հովհաննիսյանը մոտ տասը տարի աշխատել է ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանի հետ, սկզբում նախարարությունում, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես պրոռեկտոր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին