ՀՅԴ-ի դերը Հայաստանի հասարակական-քաղաքական վերջին 125 տարվա պատմության մեջ շատ մեծ է և չի կարելի այն թերագնահատել. Շարմազանով
«Դաշնակցությունը իր գործունեության ընթացքում ապացուցել է՝ թե նախկինում, թե այսօր և հույս ունեմ նաև ապագայում՝ ազգային քաղաքական ուժ է և չպետք է Դաշնակցությանը ասոցացնել այս կամ այն ազդեցիկ կամ նախկինում ազդեցիկ քաղաքական առաջնորդի հետ »,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝անդրադառնալով որոշ վերլուծաբանների կարծիքների, որոնք ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը կապում են նաև ՀՀ երկրորդ նախագահի անվան հետ։
«Ես սա որպես պատմաբան եմ ասում, ՀՅԴ-ն լուրջ, ազդեցիկ քաղաքական ուժ է: Անկախ նրանից՝ մեր ճանապարհները մի առվով հոսել են, մենք ունեցել ենք տարբեր կարծիքներ, մի բան ակնհայտ է, որ ՀՅԴ-ի դերը Հայաստանի հասարակական-քաղաքական վերջին 125 տարվա պատմության մեջ շատ մեծ է և չի կարելի այն թերագնահատել»։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, Շարմազանովն ասաց, որ դա երկրորդ նախագահի խնդիրն է և ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանություն անել նրա քաղաքական ծրագրերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան