Նախարարության տրոհմամբ բյուջեից հավելյալ գումարներ չեն ծախսվի. Արփինե Հովհաննիսյան
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տրոհումը հավելյալ ծախսեր չի առաջացնի և բյուջեից լրացուցիչ գումարներ չեն ծախսվի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցերին:
«Գոյություն ունեցող ռեսուրսների հաշվին է կատարվելու այս փոփոխությունը, ավտոմեքենաներ չեն ավելացվելու, որևէ ծախս չի ավելացվելու», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ նախագիծը ներկայացնելիս Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ նախարարության տրոհումը կատարվում է` «պայմանավորված քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ»: