ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար վերցված վարկային համաձայնագիրն առևտրային գաղտնիք է պարունակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում, մեղմ ասած, տարօրինակ որոշում է ընդունել` թույլատրեց Համաշխարհային բանկից վարկ վերցնել, որպեսզի դրանով մարվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլէներգիա արտադրողների նկատմամբ կուտակած պարտքերը: Այսինքն՝ կրկին ՀԷՑ-ի պարտքերը մարում են հարկատուների և սպառողների հաշվին: Բայց ուշագրավն այն է, որ կառավարությունը երեկ այդպես էլ չհրապարակեց վարկային համաձայնագիրը, և անհայտ մնաց, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից փորձել է պարզել, թե վարկային համաձայնագիրը և կառավարության որոշումը ինչու չեն հրապարակվում, թերթին պատասխանել են, որ վարկը վերցվում է ՀԷՑ-ի «առողջացման ծրագիրը իրականացնելու համար: Իր (փաստաթղթի) մեջ առևտրային գաղտնիք է պարունակում» իսկ որոշման նախագիծն աշխատանքային խմբի կողմից ամբողջական տեսքի կբերվի 3-օրյա ժամկետում, որից հետո այն կհրապարակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան