Թուրքիայում քրդերին ողջ-ողջ այրել են
Թուրք ուժայինները Շիրնակ նահանգում ողջ-ողջ այրել են 150 քրդերի: Այս մասին հայտարարել է պրոքրդական համարվող Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆելեկնաս Ուջան:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, այրված քրդերի մարմինները գտել են տարբեր տներում, մի քանիսը եղել են գլխատված, որոշներն էլ ամբողջությամբ այրված: Շիրնակ նահանգը գտնվում է Թուրքիայի հարավային մասում, սահմանակից է Սիրիային ու Իրաքին:
Պատգամավորը նշել է, որ Դիրաբեքիրում ևս շարունակվում են քրդերի ու նրանց ունեցվածքի նկատմամբ հարձակումները:
«Իրավիճակը Դիրաբեքիրում սարսափելի է: Սուր շրջանում արդեն 72 օր պարետային ժամ է: 200 մարդ արգելափակված է նկուղներում: Նրանցից շատերին՝ այդ թվում կանայք ու երեխաներ, անհրաժեշտ է բժշկական օգնություն, նրանցից շատերը ծայրահեղ վիճակում են»,-ասել է նա: