ՏԿԱԻ նախարարությունը կբաժանվի. ԱԺ-ն հաստատեց
Քիչ առաջ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` 68 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ, ընդունեց կառավարության ներկայացրած Կառավարության կազմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Նախագիծը ներկայացնելիս Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ նախարարության տրոհումը կատարվում է` «պայմանավորված քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ»:
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում բաժանված Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանձնվելու է Դաշնակցությանը, որի նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը: