Վարչապետը պատրաստ է աջակցել յուրքանչյուր նախաձեռնության, ինչը կնպաստի հայ-իտալական տնտեսական կապերի ընդլայնմանը
ՀՀ կառավարությունը հետաքրքրված է բարեկամ Իտալիայի հետ տնտեսական կապերի ամրապնդմամբ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության զարգացմամբ: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունելով իտալական Ա. Ջեմելլի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան և հիմնադրամի խորհրդի նախագահ Ռոկկո Բելլանտոնեին: Տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատրաստ է աջակցել յուրքանչյուր նախաձեռնության, ինչը կնպաստի հայ-իտալական տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
Բելլանտոնեն վստահություն է հայտնել, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: Այնուհետև, Ռոկկո Բելլատոնեն ներկայացրել է իր գլխավորած հիմնադրամի գործունեությունը, հայ գործընկերների հետ համագործակցության նախագծերն ու ծրագրերը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ նախատեսվում է մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ և այդ առումով կարևորել նաև իտալական կողմի հետ փորձի փոխանակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան