«Նաիրիտ» գործարանում գույքագրում է գնում
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները նախօրեին հանդիպել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանին: Panorama.am-ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանն ասաց, որ երեկ հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց, սակայն պատգամավորներից որևէ մեկին չեն կարողացել հանդիպել, այնուհետև գնացել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
«Պարոն Շահվերդյանն ասաց, որ գործարանում կլինի գույքագրում, այն, ինչը «Նաիրիտ» գործարանի անխափան աշխատանքին չի խանգարի, կվաճառվի, քանի որ շատ պարտք ունի գործարանը, ընկերություններ կան, որոնք հայց են ներկայացրել սնանկ ճանաչելու «Նաիրիտ»-ը, և այդպես կմարեն այդ պարտքերը: Իսկ այն, ինչը հիմնական է «Նաիրիտ»-ի աշխատանքի համար, կմնա: Երևի հենց դրա համար է գույքագրում սկսվել: Մեզ չեն ասել որևէ բան, ես եմ ենթադրում, որ հենց այս նպատակով է գույքագրում գնում»,- ասաց Ա.Մանուկյանը:
Գործարանի նախկին աշխատակցի խոսքով, արդեն մեկ ամիս է խոսվում է, որ երեք ռուսական ընկերություն հետաքրքրվել է «Նաիրիտ»-ով. «Նախարարն էլ է այդ մասին ասել: Անցած շաբաթ մենք կրկին հանդիպել էին պարոն Շահվերդյանի հետ, ինքն էլ դա հաստատեց: Նրանց տրվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը «Նաիրիտ»-ի հետ կապված: Փետրվարի 15-ին նորից սպասում էին ռուսական կողմի հետ հանդիպում: Հանդիպել են, լրացուցիչ փաստաթղթեր են հարկավոր եղել: Դրանք էլ են վերցրել: Երեկ փոխնախարարն ասաց, որ հետաքրքրող բոլոր փաստաթղթերը տվել են, սպասում են պատասխանին»:
Նշենք, որ նաիրիտցիները, ովքեր բավականին երկար ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացրել՝ աշխատավարձի պարտքը վճարելու պահանջով ու հասել հաջողության, սկսել են նոր ակցիաներ՝ այս անգամ մեկ այլ պահանջով՝ գործարանի վերագործարկում:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտ»-ը գործարկելու շուրջ բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս. Նախարար
- Նաիրիտցիները վերսկսում են ակցիաները՝ մեկ այլ պահանջով
- Վերջնական որոշումից հետո «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը կանցնեն պետական կառավարման իրավասությանը. Զախարյան (տեսանյութ)
- 18 ամսում հնարավոր է վերագործարկել «Նաիրիտը». Հ. Թադևոսյան
- Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ «Նաիրիտ» գործարանի սնանկացումը. Երվանդ Զախարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան