
Քանյե Ուեսթը գնում է դատարան
Ամերիկացի հայտնի ռեփեր Քայնե Ուեսթը մտադիր է դիմել դատարան օն-լայն Pirate bay հարթակի դեմ այն բանի համար, որ նրանք իրենց մոտ անօրինական կերպով տեղադրել են իր նոր ալբոմը։ Այդ մասին Hollywood life-ին հայտնել են սեփական աղբյուրները։
Ըստ նույն աղբյուրների, հայտնի երգիչը այդ փաստից զայրացած է և արդեն սկսել է բանակցություններ վարել իր փաստաբանների հետ՝ օրինական պայքար սկսելու այդ մաքսանենգության դեմ։
Նրա խոսքով, ինտերնետային նման մաքսանենգության հետևանքով ինքը զգալի՝ մի քանի միլիոնի հասնող կորուստներ է ունեցել. նոր ալբոմը անօրինական կերպով ներբեռնել են 500 հազար անգամ։